03 Մար
2026
5° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գերմանիային մեղադրել են Շենգենյան համաձայնագիրը խախտելու համար

Գերմանիային մեղադրել են Շենգենյան համաձայնագիրը խախտելու համար

Գերմանիայի իշխանությունները խախտում են Շենգենյան համաձայնագիրը՝ սահմանային լրացուցիչ հսկողություն մտցնելով. հայտարարել է Լեհաստանից Եվրախորհրդարանի պատգամավոր Կոսմա Զլոտովսկին։ Եվրահանձնաժողովին ուղղված իր ուղերձում պատգամավորն անդրադարձել է Եվրամիության գործունեության մասին պայմանագրի դրույթներին, գրում է Lenta.ru-ն:

Նա հիշեցրել է, որոշումը, որը երաշխավորում է ԵՄ քաղաքացիների ազատ տեղաշարժը և բնակություն այլ երկրներում: Եվրախորհրդարանի պատգամավորը Եվրահանձնաժողովին մի շարք հարցեր է ուղղել Գերմանիայի կողմից սահմանված սահմանափակումների տնտեսական հետևանքների վերաբերյալ։

Ավելի վաղ Գերմանիայի Բրանդենբուրգ նահանգի ներքին գործերի նախարար Միխայել Շտյուբգենը Եվրամիությունից պահանջել էր ուժեղացնել վերահսկողությունը Հունգարիայի հետ բոլոր սահմաններին։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ