22 Դեկ
2024
-1.9° c ԵՐԵՎԱՆ
-0.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նիդեռլանդներն Ուկրաինային օգնության նոր փաթեթ կուղարկի

Նիդեռլանդներն Ուկրաինային օգնության նոր փաթեթ կուղարկի

Նիդեռլանդները Ուկրաինային կուղարկի 209,5 միլիոն եվրոյի օգնության նոր փաթեթ՝ կարևոր ենթակառուցվածքները վերականգնելու համար․ հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը, հայտնում է Unian-ը։

Նիդեռլանդները նաև 45 միլիոն եվրո կներդնի Ուկրաինայի էներգետիկ աջակցության հիմնադրամին և կֆինանսավորի անհրաժեշտ սարքավորումների մատակարարումը։

Սեպտեմբերի 20-ին Reuters գործակալությունը հայտնել էր Ուկրաինային սպառազինության նոր փաթեթի չափը, որն ԱՄՆ-ը նախատեսում է հատկացնել հաջորդ շաբաթ։ Այն կկազմի 375 մլն դոլար և կներառի պարեկային նավակներ, զինամթերք HIMARS-ի համար բազմակի արձակման հրթիռային համակարգեր և 155 տրամաչափի հրետանային արկեր և այլ զինատեսակներ։