
Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը կազդի նաև Հայաստանի հետ մեր հարաբերությունների վրա. Էրդողան
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին ԱՄՆ-ում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան կողմերի միջև երկխոսության դրական արդյունքների հույս ունի։
«Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը կազդի նաև Հայաստանի հետ մեր հարաբերությունների վրա»,- ընդգծել է նա։