
Նեթանյահուն ՄՔԴ-ին խորհուրդ է տվել ձերբակալության օրդեր տալ Թուրքիայի և Պաղեստինի ղեկավարների համար
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Հաագայի Միջազգային քրեական դատարանին հորդորել է ձերբակալության օրդեր տալ Թուրքիայի և Պաղեստինի նախագահների համար՝ Իսրայելի դեմոկրատական ճանապարհով ընտրված առաջնորդներին հետապնդելու փոխարեն․ տեղեկացնում է РИА Новости-ն։
«ՄՔԴ դատախազ Քարիմ Խանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Էրդողանին, ով հայտնի է քուրդ խաղաղ բնակիչների սպանությամբ և լրագրողների բանտարկմամբ, ինչպես նաև Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասի հետ, որը հերքում է Հոլոքոստը և վճարում է ահաբեկիչներին՝ հրեաներին սպանելու համար։ Ռազմական հանցագործությունների համար Էրդողանին և Աբբասին ձերբակալելու օրդեր արձակելու փոխարեն, Խանը շարունակում է Իսրայելի ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդներին ներկայացնել որպես պատերազմի հանցագործներ, մինչդեռ նրանք արդար պատերազմ են մղում ահաբեկիչների դեմ»,- ասել է Նեթանյահուն: