
Թուրքիան ու Ադրբեջանը ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրեր են ստորագրել
Սեպտեմբերի 24-ին Բաքվում անցկացվող ադրբեջանական «ԱԴԵՔՍ» պաշտպանական 5-րդ հոբելյանական ցուցահանդեսի շրջանակներում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ․ գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հանդիպման արդյունքում ստորագրվել են ռազմատեխնիկական համագործակցության մի քանի պայմանագրեր: