
Լիբանանը իսրայելական կրակի ճիրաններում. հարյուրավոր զոհեր ու հազարավոր վիրավորներ կան
Հարյուրավոր զոհեր, հազարավոր վիրավորներ, ու կիլոմետրանոց խցանում: Արևելքի երբեմնի մարգարիտը համարվող Լիբանանի գլխին իսրայելական կրակներ են թափվում:
Երկու տասնյակ երեխա է արդեն մահացել, բայց Իսրայելը կանգ չի առնում․ նույն ձեռագիրն է, ինչ Գազայում:
Նախորդ տարվա հոկտեմբերից Պաղեստինում «Ալ Աքսայի ջրհեղեղ» իսկ այս տարի Լիբանանում «Հյուսիսի նետեր» գործողություն է իրականացնում Իսրայելը, և հույս ունի մեկ տարվա ընթացքում մաքրել հաշիվները երկու երկրի հետ էլ: Նա տարածաշրանում միանձնյա ղեկավար է ուզում դառնալ: