20 Ապր
2025
12.3° c ԵՐԵՎԱՆ
4.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տեղումները կդադարեն սեպտեմբերի 28-ին. եղանակի տեսություն

Տեղումները կդադարեն սեպտեմբերի 28-ին. եղանակի տեսություն

Այսօր և առաջիկա երկու օրերին Հայաստանի առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ անձրև կգա, որը կուղեկցվի ամպրոպով. այս մասին եղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

«Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– ասված է հաղորդագրությունում։

Սեպտեմբերի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևանում այսօր տեղումներ չեն սպասվում։ Մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 25-27, գիշերը` 12-14 աստիճան տաքության սահմաններում։

Ռազմագերիներ