Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին կոչ է արել լքել Լիբանանը և զորքեր է ուղարկել Կիպրոս
Մեծ Բրիտանիայի իշխանությունները կոչ են արել իրենց քաղաքացիներին հնարավորինս արագ լքել Լիբանանը՝ Իսրայելի հետ հարաբերություննեի սրման պատճառով․ տեղեկանում ենք Մեծ Բրիտանիայի կառավարության կայքից։
«Վերջին ժամերի և օրերի իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան փխրուն է իրավիճակը, և մեր ուղերձը պարզ է. Մեծ Բրիտանիայի քաղաքացիները պետք է անհապաղ լքեն երկիրը»,- ասել է պաշտպանության նախարար Ջոն Հիլին:
Շուրջ 700 զինծառայող ուղարկվել է Կիպրոս՝ նախապատրաստվելու Լիբանանից բրիտանացիների հնարավոր տարհանմանը։ ՊՆ-ն նշել է, որ բրիտանական երկու Mounts Bay և HMS Duncan նավն արդեն գտնվում են տարածաշրջանում և կարող են ներգրավվել մարդկանց տեղափոխման գործում, իսկ անհրաժեշտության դեպքում գործընթացին կներգրավվեն նաև թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռներ և ուղղաթիռներ։ Հնարավոր տարհանումը կհամակարգվի Կիպրոսի բրիտանական Ակրոտիրի ավիաբազայում։