20 Հոտ
2024
5.6° c ԵՐԵՎԱՆ
5.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չինական բանակը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել

Չինական բանակը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել

Չինացի զինվորականները միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ են արձակել։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Չինաստանի պաշտպանության նախարարությանը։

«Գործարկումը համապատասխանում է միջազգային իրավունքին և միջազգային պրակտիկային և ուղղված չէ որևէ կոնկրետ երկրի կամ կազմակերպության դեմ», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Արձակումն իրականացվել է հրթիռային զորավարժությունների շրջանակներում Պեկինի ժամանակով 08.44-ին (Երևանի ժամանակով 04.44-ին),  նպատակն է՝ ստուգել զենքերն ու զորքի պատրաստվածության մակարդակը։

Գործարկման մասին նախապես ծանուցվել են տարածաշրջանի երկրները:

Մակետային մարտագլխիկով հրթիռն ընկել է Խաղաղ օվկիանոսի նշանակված տարածքում։