01 Փտր
2025
-6.9° c ԵՐԵՎԱՆ
-1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փարաքարի նախկին համայնքապետն ազատ է արձակվել

Փարաքարի նախկին համայնքապետն ազատ է արձակվել

Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանն ազատ է արձակվել։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Գեղամ Հակոբյանը։

Դատարանը Մինասյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է ընտրել. կիրառվել է գրավ՝ 5 միլիոն դրամի չափով, բացակայելու արգելք եւ վարչական հսկողություն։

Դավիթ Մինասյանը կալանավորվել էր ՔԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Նույն գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար, ՔՊ-ական Մհեր Ախտոյանը և իրավաբանական բաժնի առաջատար մասնագետներից մեկը։

Ըստ մեղադրանքի՝ պաշտոնատար անձինք չարաշահել են ծառայողական լիազորությունները, համայնքապատկան գույքն իրենց համար նախընտրելի անձին օտարելու համար ազդել են աճուրդի մյուս մասնակիցների վրա և ապօրինաբար օտարել գույքը։