Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակում ձեռնարկեց
Արցախի դեմ, ապա ցինիկաբար բացեց Լաչինի միջանցքը 9 ամսվա շրջափակման մեջ առաջին անգամ,
որպեսզի արցախահայությունը հեռանա այնտեղից. հայտարարել է միջազգային իրավական
հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ ելույթ ունենալով Արդարադատության միջազգային
դատարանում։
«Այժմ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան, եթե սա էթնիկ զտում չէ,
ապա ես չգիտեմ, թե ինչ է էթնիկ զտումը։ Ադրբեջանը կասի, որ պատրաստ է հայերի
վերադարձին, բայց պատերազմից հետո նույն բանն ասացին։ Ոչ մի հայի թույլ չեն տվել վերադառնալ
օկուպացված տարածքներ: Ադրբեջանը խոստանալու է հարգել հայ բնակչության իրավունքներն
ու անվտանգությունը, բայց Ադրբեջանը նախկինում էլ նման խոստումներ է տվել, սակայն դա
չի խանգարել նրան խախտել միջազգային կոնվենցիաները»,- ասել է Կիրակոսյանը։
Ըստ նրա՝ Ադրբեջանի պատասխանատվությունը կորոշվի Արդարադատության
միջազգային դատարանում։
«Բաքվի ցինիզմը սահմաններ չունի: Բազմաթիվ մարդիկ առևանգվել և անօրինական
կերպով պահվում են Ադրբեջանի բանտերում։ Բայց հիմա դեռ ժամանակ կա կանխելու հայության
գաղթի անշրջելիությունը։ Միայն դատարանի միջանկյալ միջոցները կարող են կասեցնել տարածաշրջանում
էթնիկ զտումները, ինչպես եղավ Նախիջևանում, նաև պաշտպանել Արցախի նախկին ղեկավարներին
Բաքվի ապօրինի գործողություններից։