Բրիտանիան չի հրավիրել աշխարհի ամենահարուստ մարդուն՝ Իլոն Մասկին, ներդրումային ֆորումին
Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի հրավիրել աշխարհի ամենահարուստ մարդուն՝ Իլոն Մասկին, մասնակցելու իր Միջազգային ներդրումային ֆորումին։ Ինչպես հայտնում է BBC-ն, դա արվել է ի պատասխան Անգլիայում օգոստոսյան հականերգաղթյալների անկարգությունների մասին նրա գրառումների։
Հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին Սաութպորտ քաղաքի պարային ակումբում երեք աղջիկների սպանությունից հետո Անգլիայի տարբեր քաղաքներում անկարգություններ էին սկսվել՝ կազմակերպված զանգվածային ներգաղթից դժգոհ արմատական ազգայնականների կողմից։
Իլոն Մասկը մեկնաբանել է այս իրադարձություններն իր X ցանցում՝ նախկինում Twitter-ում՝ կանխատեսելով Բրիտանիայում քաղաքացիական պատերազմ։ Օգոստոսյան անկարգությունների ժամանակ, օրինակ՝ Մասկը տեղադրել է (այնուհետև ջնջել է) ապատեղեկություն այն մասին, որ բրիտանական կառավարությունը Ֆոլքլենդյան կղզիներում անկարգությունների մասնակիցների համար համակենտրոնացման ճամբարներ է կառուցում: Նրա մեկնաբանությունները Միացյալ Թագավորության կառավարության անդամները որակել են որպես «արդարացումներ չունեցող» և «բավականին դատապարտելի»:
BBC-ին հիմքեր ունի ենթադրելու, որ հենց այդ պատճառով՝ Մասկը չի եղել հոկտեմբերի 14-ին կայանալիք գագաթնաժողովին հրավիրված հարյուրավոր խոշորագույն ներդրողների թվում։