Որևէ մեկի հայտարարությամբ չի կարող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարվել․ Սերժ Սարգսյան
Որևէ մեկի հայտարարությամբ չի կարող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը
լուծարվել. այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով այս իշխանություններից ամեն բան սպասելի է և Արցախի
հետագան կախված է նաև բռնի տեղահանված քաղաքացիներից։
«Ամեն բան կախված է Արցախից բռնի տեղահանված մարդկանցից, եթե նրանք
ցանկություն չունենան, ոչինչ էլ չի լինելու փոխել»,- ասել է Սարգսյանը։
Խոսելով խաղաղության պայմանագրից՝ նա նշել է, որ այս իշխանությունները գաղտնի գործելաոճ
ունեն և պայմանագիրը մեկնաբանել չի կարող։
«Ես չգիտեմ , թե այդ խաղաղության պայմանագրի մեջ ինչ է գրված ,
պայմանագիրը փաստաթուղթ է, որը պետք է ուսումնասիրել, հասկանալ, տեսնել, եթե ես դա
չեմ տեսել չեմ կարող մեկնաբանել այն»,- նշել
է Սարգսյանը։