Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի ձգտում դադարեցնել հակամարտությունը Ռուսաստանի հետ՝ հրաժարվելով գործարք կնքել, հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կարոլինայում նախընտրական հանրահավաքի ժամանակ․ այս մասին գրում է Financial Times-ը։
Թրամփի խոսքով՝ Վաշինգտոնը միլիարդավոր դոլարներ է տալիս Կիևին, մինչդեռ Զելենսկին հրաժարվում է բանակցել հակամարտության կարգավորման շուրջ։
«Չկա այնպիսի գործարք, որն ավելի լավ կլիներ, քան այն իրավիճակը, որում այժմ գտնվում է Ուկրաինան. դուք միայն ավերված երկիր ունեք»,- ասել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուն։
Նա նաև կեղտոտ է անվանել Զելենսկիի քննադատական հայտարարություններն իր մասին։