«Հելենը» սպառնում է Ֆլորիդան թողնել ջրի տակ
ԱՄՆ Փոթորիկների ազգային կենտրոնը կանխատեսում է, որ Ֆլորիդայում «Հելեն» փոթորիկը կհասնի 4-րդ կատեգորիայի աղետալի ուժգնության։
«Հելենը» կարող է լինել ամենաուժեղ փոթորիկը, որը հարվածել է Միացյալ Նահանգներին վերջին մեկ տարվա ընթացքում։
«Աղետալի և մահացու փոթորիկն, ամենայն հավանականությամբ,կանցնի Ֆլորիդայի Բիգ Բենդի ափի երկայնքով, որտեղ ջրհեղեղը կարող է հասնել գետնի մակարդակից մինչև 20 ոտնաչափ բարձրության։ Կյանքն ու ունեցվածքը պաշտպանելու նախապատրաստական աշխատանքները պետք է ավարտվեն մինչև հինգշաբթի», – նախազգուշացրել է կենտրոնը։
«Հելենի» նման արագ ուժգնացող փոթորիկներն ավելի հաճախակի են դառնում գլոբալ տաքացման պայմաններում՝ հանածո վառելիքով աղտոտվածության պատճառով:
Ակնկալվում է, որ փոթորկի ժամանակ քամու արագությունը կհասնի առնվազն 130 մղոն/ժ-ի։ Այն կարող է հարվածել ոչ միայն Ֆլորիդային, այլև՝ հարավարևելյան շրջանների մեծ մասին: Ֆլորիդայի հազարավոր բնակիչներ արդեն ստիպված են եղել տարհանվել։