Այսօր՝ հոկտեմբերի 12-ի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն
(ԵԽԽՎ) իր նիստում հրատապ ընթացակարգով քննարկում
է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ հարցը:
Քննարկմանը մասնակցում են Կարնեգի Եվրոպայի ավագ գիտաշխատող Թոմաս
դե Վաալը (Լոնդոն, Միացյալ Թագավորություն ), Ստրասբուրգում Եվրոպական կառույցներում
ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցչության ներկայացուցիչ Անդրեաս Վիսները, Գերմանիայի Ռոստոկի համալսարանի
հանրային իրավունքի, եվրոպական և միջազգային իրավունքի պրոֆեսոր դոկտոր Բյորն Շիֆբաուերը: