15 Նոյ
2024
12.2° c ԵՐԵՎԱՆ
11.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՎԶԵԲ-ն նվազեցրել է 2024 թվականին տարածաշրջանի տնտեսությունների աճի իր կանխատեսումը մինչև 2,8%

ՎԶԵԲ-ն նվազեցրել է 2024 թվականին տարածաշրջանի տնտեսությունների աճի իր կանխատեսումը մինչև 2,8%

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) վերանայել է այն երկրների տնտեսությունների աճի կանխատեսումը, որտեղ իրականացնում է իր ծրագրերը՝ մինչև 2,8% 2024 թվականին և 3,5% 2025 թվականին։ Այս մասին ասված է բանկի՝ տարածաշրջանի տնտեսության վիճակի մասին զեկույցում։ Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) ՀՆԱ-ն, ըստ գնահատումների, կաճի 3,7 տոկոսով՝ 2023 թվականի 4,4 տոկոս աճից հետո։ 2025 թվականին բանկը կանխատեսում է 4,1 տոկոս աճ, որը 0,8 տոկոսային կետով ցածր է նախորդ կանխատեսումից: