06 Ապր
2026
16° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի փոխնախագահը կժամանի Հայաստան

Իրանի փոխնախագահը կժամանի Հայաստան

Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմեդ Ռեզա Արեֆն առաջիկա օրերին կժամանի Հայաստան։ Այս մասին  X-ի իր միկրոբլոգում գրել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Առաջիկա օրերին Պակիստան և Հայաստան կմեկնի իմ առաջին տեղակալը։ Հուսով ենք, որ այս ուղևորությունները կբարելավեն մարդկանց կյանքը։ Իրանի 14-րդ կառավարությունը ձգտում է ողջ աշխարհի հետ քաղաքական և տնտեսական դիվանագիտություն հաստատելուն՝ Արևմուտքից Արևելք, Նյու Յորքից մինչև Սամարղանդ: Ինչպես և խոստացել էինք, Արևելքի և Արեւմուտքի հետ փոխգործակցելու ենք՝ հիմնվելով ազգային շահերի վրա»,- գրել է Իրանի նախագահը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026