ԱՄՆ պետդեպի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարություն է տարածել Նյու Յորքում կայացած Միրզոյան-Բայրամով-Բլինքեն եռակողմ հանդիպման մասին։
«Այսօր Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եռակողմ հանդիպում է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Պետքարտուղար Բլինքենը գովել է երկու նախարարներին այն առաջընթացի կապակցությամբ, որ Հայաստանը և Ադրբեջանը հասել են կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ և խրախուսել երկու երկրների շարունակական առաջընթացը՝ հնարավորինս շուտ համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու համար: Պետքարտուղարն ընդգծել է, որ խաղաղության համաձայնագիրը տարածաշրջանին կբերի կայունություն և բարգավաճում»,- ասվում է պետքարտուղարության կայքում տեղադրված հայտարարության մեջ: