30 Դեկ
2024
1.1° c ԵՐԵՎԱՆ
2.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Էրդողանը տեսնում է Փաշինյանի դրական մոտեցումն ադրբեջանա-հայկական հարաբերությունների հարցում

Էրդողանը տեսնում է Փաշինյանի դրական մոտեցումն ադրբեջանա-հայկական հարաբերությունների հարցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է ՄԱԿ-ի 79-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպման մասին։

Էրդողանը ուրբաթօրյա աղոթքից հետո լրագրողներին հայտնել է, որ Փաշինյանի հետ քննարկել է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ «Ես նկատել եմ Փաշինյանի դրական մոտեցումն այս հարցում: Ես գիտեմ, որ Ադրբեջանում նույն վերաբերմունքն է այս հարցի վերաբերյալ։ Երկու երկրներն կլուծեն խնդիրը»,- նշել  է Էրդողանը։