Թուրքիային ՀՀ-ի հետ հարաբերությունները չեն հետաքրքրում. նպատակներն ավելի հեռու գնացող են
Փաշինյանը բազմիցս նշել էր, որ երկրի զարգացման գրավական կարող է դառնալ հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունները, ընդ որում, դատելով նրա վարած քաղաքականությունից, դա անել ամեն գնով։ Սակայն այստեղ այլ հարց կա, արդյոք հարևանները նույն էնտուզիազմով ցանկանում են կարգավորել իրենց հարաբերությունները Հայաստանի հետ։