Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը երկրորդ հաղթանակը տարավ Պեկինի WTA-1000 շարքի մրցաշարում և դուրս եկավ 1/16 եզրափակիչ։
Երկրորդ շրջանում աշխարհի 47-րդ ռակետը երեք սեթում պարտության մատնեց ամերիկացի Կերոլայն Դոուլհայդին (98-րդ ռակետ)՝ 6-3, 5-7, 6-2։ Մրցախաղը տևեց 2 ժամ 5 րոպե։
Այս փուլում Էլինա Ավանեսյանը պետք է մրցեր աշխարհի 13-րդ ռակետ, լատվիացի Ելենա Օստապենկոյի հետ, որը հրաժարվել է մրցաշարին մասնակցել։ Հայ թենիսիստուհու հաջորդ մրցակիցը կլինի ուկրաինացի Յուլիա Ստարոդուբցևան (115-րդ ռակետ)։
Մեկնարկային մրցախաղում 22-ամյա Ավանեսյանը 6-2, 7-5 հաշվով հաղթել էր ամերիկացի Էմինա Բեկտասին (117-րդ ռակետ)։