«Համասը» և «Հեզբոլլահը» հայտարարել են Իսրայելի դեմ միասնական ճակատ ստեղծելու մասին
Պաղեստինյան «Համաս» շարժումը Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) կոչ է արել միջոցներ ձեռնարկել «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահի սպանության առնչությամբ։ «Համասը» նրա մահվան մեջ մեղադրել է ԱՄՆ-ին։
«Մենք վերահաստատում ենք մեր համերաշխությունն ու աջակցությունը «Հեզբոլլահ» եղբայրներին և կոչ ենք անում Միջազգային քրեական դատարանին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել սիոնիստական կազմակերպության առաջնորդներին որպես ռազմական հանցագործների հետապնդելու և ձերբակալելու համար»,-հայտարարել է «Համասը»-ը:
««Համասը» և «Հեզբոլլահը» հայտարարում են Իսրայելի դեմ միասնական ճակատ ստեղծելու մասին»,- հավելել է շարժումը։