Խստորեն դատապարտում ենք Իսրայելի կողմից իրականացված հերթական քաղաքական սպանությունը. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Սեյյեդ Հասան Նասրալլայի մահը որակելով «քաղաքական սպանություն»։
«Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի կողմից իրականացված հերթական քաղաքական սպանությունը։ Այս ուժային գործողությունը հղի է ավելի մեծ դրամատիկ հետևանքներով Լիբանանի և ողջ Մերձավոր Արևելքի համար: Իսրայելական կողմը չէր կարող չհասկանալ նման վտանգը, բայց դիմեց նմանատիպ քայլի՝ սպանելով լիբանանցի քաղաքացիների, ինչը գրեթե անխուսափելիորեն բռնությունների նոր ալիք կհրահրի։ Այսպիսով, այն կրում է հետագա էսկալացիայի ամբողջ պատասխանատվությունը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, որը նաև կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: