27 Դեկ
2024
3.3° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե Փաշինյանը գար Բիշքեկ, Պուտինը նրա հետ էլ կհանդիպեր. ՌԴ նախագահի օգնական

Եթե Փաշինյանը գար Բիշքեկ, Պուտինը նրա հետ էլ կհանդիպեր. ՌԴ նախագահի օգնական

ՌԴ նախագահի օգնական
Յուրի Ուշակովը վստահեցրել է, որ եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեր մասնակցել
Ղրղզստանում կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, ապա նրա հետ
երկկողմ հանդիպում կկազմակերպվեր։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Այստեղ մենք պայմանավորվել
ենք կապ հաստատել Ալիևի հետ, քանի որ նա ներկա է լինելու, եթե Փաշինյանը գար, ես
100 տոկոսանոց երաշխիք եմ տալիս, որ նրա հետ հանդիպում կկազմակերպվեր»,- վստահեցրել
է Ուշակովը։

Նա չի պարզաբանել պատճառները,
թե ինչու է Փաշինյանը որոշել չգալ Բիշքեկ։

«Գիտենք, բայց, հավանաբար, ինքը ինչ-որ կերպ կբացատրի այս հարցը։ Բայց նա չի մասնակցի»,-
ասել է Կրեմլի խոսնակը։

Այնուամենայնիվ, նա
վստահեցրել է, որ Պուտինի  շփումները Փաշինյանի
հետ կշարունակվեն։

«Վերջերս տեղի է ունեցել
հեռախոսազրույց։ Նրանք ուղղակիորեն զրուցել են Պուտինի ծննդյան օրը, բայց կային  որոշ առարկայական պահեր։ Բնականաբար, շփումները
կշարունակվեն, քննարկելու շատ բան կա»,- եզրափակել է Ուշակովը։