Ադրբեջանն ու Իսրայելը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել պաշտպանական արդյունաբերության ոլորտում
Իսրայելի և Ադրբեջանի համագործակցությունը շարունակում է զարգանալ, այդ թվում՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը։
«AS Holdings-ը և նրա դուստր ձեռնարկությունը՝ Ari Arms միջազգային ընկերությունը, որը մասնագիտացած է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան թեթև սպառազինության արտադրության և մշակման մեջ, այսօր ստորագրել են փոխըմբռնման ռազմավարական հուշագիր Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությանը կից պետական սեփականություն հանդիսացող Azersilah ընկերության հետ:
Այս արժեքավոր գործընկերությունն ավելի է մերձեցնում երկրներին՝ նպաստելով համատեղ զարգացմանը և համատեղ ջանքերին՝ ամրապնդելու անկախությունն ու ազգային անվտանգությունը»,- գրել է դեսպանը։