22 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
3.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ցավալի է, որ այս պատմական իրադարձությանը հետևում էր նա, ում «ջանքերով» պղծվել են տասնյակ օծյալ խորաններ․ Ռուբեն Մելիքյան

Ցավալի է, որ այս պատմական իրադարձությանը հետևում էր նա, ում «ջանքերով» պղծվել են տասնյակ օծյալ խորաններ․ Ռուբեն Մելիքյան

Ձեռամբ Ամենայն Հայոց Հայրապետի՝ Մայր Տաճարի Ավագ խորանն այլևս վերաօծված է սրբալույս Մյուռոնով․ գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Ցավալի է, որ հայ ինքնության համար տիեզերական կարևորություն ունեցող այս իրադարձությանը «դաս»-ի ամենապատվավոր տեղից (խորանից առջևից) հետևում է Ամենայն Հայոց դավաճանը՝ մարդ, ում «ջանքերով» պղծվել են տասնյակ ու տասնյակ օծյալ խորաններ։ Այդ փաստը դառնություն է հաղորդում այս մեծ իրադարձությանը։

Այնուհանդերձ, լա՛յն պահենք մեր սրտերը։ Հիշե՛նք Պողոս Առաքյալի խոսքը. «որպէս առանց քննելո՛յ են դատաստանք [Աստուծոյ], եւ առանց զննելո՛յ են ճանապարհք [Աստուծոյ]»»։