Ընտրություն՝ պատերազմի և խաղաղության միջև․ Վրաստանում հոկտեմբերը թեժ է լինելու
Ընտրություններին ընդառաջ Վրաստանում տրամադրությունները մեղմ ասած միանշանակ չեն։ Փորձագետները փաստում են՝ տարածաշրջանը պետք է նոր ցնցումների նախապատրաստվի։ Սաակաշվիլիի կողմնակիցներն արդեն պատրաստվում են ցույցերի ու չեն պատրաստվում ընդունել կայանալիք ընտրությունների արդյունքները։ Ասում են նրա՝ իշխանությունից հեռանալուց հետո Սահակաշվիլիի կուսակցությունը երբեք ոչ մի ընտրությունում չի կարողացել որևէ հաջողության հասնել։