24 Հոտ
2024
12.3° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դատախազը միջնորդեց Սերժ Սարգսյանին և մյուսներին ազատել պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով

Դատախազը միջնորդեց Սերժ Սարգսյանին և մյուսներին ազատել պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով մեղադրող
դատախազը միջնորդեց նախագահին, Բարսեղ Բեգլարյանին և մյուսներին ազատել քրեական պատասխանատվությունից՝
վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։

«Քրեական գործով ամբաստանյալներին առաջադրված մեղադանքի լույսի
ներքո քննարկվող դեպքում ամբաստանյալներին մեղսագրվող հանցանքներն ավարտվելու օրվանից
անցել է ավելի քան 10 տարի, վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվելու կամ կասեցվելու
վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել, պետք է արձանագրել, որ ամբաստանյալներին
քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցել են, հետևաբար վերջիններս
ենթակա են ազատման քրեական պատասխանատվությունից»,- ասաց դատախազը։

Նա միջնորդեց Սերժ Սարգսյանին մեղավոր ճանաչել ՀՀ նախկին ՔՕ
38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության
ժամկետներն անցնելու հիմքով։

Նույն հոդվածով մեղավոր ճանաչել նաև Բարսեղ Բեգլարյանին և Գևորգ
Հարությունյանին և նրանց նույնպես ազատել քրեական պատասխանատվությունից՝ նույն հիմքով։