30 Սեպ
2024
21.3° c ԵՐԵՎԱՆ
14.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ջորջիա նահանգում քիմիական գործարան է հրդեհվել․ քաղաքացիներին տարհանում են

Ջորջիա նահանգում քիմիական գործարան է հրդեհվել․ քաղաքացիներին տարհանում են

ԱՄՆ Ջորջիա նահանգի քիմիական գործարանում հրդեհ է բռնկվել, հրդեհի հարակից շրջաններից բնակիչներին տարհանում են․ հայտնում են տեղական իշխանությունները X սոցիալական ցանցում։

Իշխանությունները գործարանից դեպի հարավ գտնվող բնակիչներին կոչ են արել լքել բնակավայրերը։

CNN-ի փոխանցմամբ՝ հրդեհը բռնկվել է շենքի տանիքում։ Հրշեջներին սկզբում հաջողվել է մարել կրակը, սակայն այն մի քանի ժամ անց դարձյալ բռնկվել է։