Ռուսաստանի
դիրքորոշումը Պաղեստինի և Իսրայելի վերաբերյալ քաջ հայտնի է․ մենք կողմ ենք ՄԱԿ-ի որոշումների
կատարմանը և Պաղեստին պետության ստեղծմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր
Պուտինը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Ռուսաստանի դիրքորոշումն այսօր չի ձևավորվել, այլ տասնամյակների ընթացքում, և այդ
դիրքորոշման մասին քաջատեղյակ են թե՛ իսրայելական կողմը, թե՛ Պաղեստինի մեր բարեկամները։
Մենք միշտ հանդես ենք եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների կատարման օգտին՝
նախևառաջ նկատի ունենալով անկախ, ինքնիշխան Պաղեստին պետության ստեղծումը»,- ասել է
Պուտինը։