Տարադրամի փոխարժեքի տատանումը․ ինչ իրավիճակ է այժմ
Հայաստանում արտաքին և ներքին վերջին իրադարձություններից հետո
փոխարժեքի տատանում արձանագրվեց․ դրամը կտրուկ արժեզրկվեց, դոլարի գինը հասավ
մինչև 460 դրամի։ Տնտեսագետները սա կապում էին Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների
համար արտերկրից մի քանի միլիոն դոլարի՝ Հայաստան մտնելու, ինչպես նաև մարդկանց
խուճապի հետ, որի հետևանքով մարդիկ մեծ քանակությամբ դոլար էին գնում։
Ռազմական գործողությունների դադարից, արցախահայերի տեղահանումից
օրեր անց ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազեց։ Այսօր արդեն դոլարի տարադրամի փոխարժեքը կազմում
է 390 դրամ, սակայն գնաճը չի դադարել, ավելին՝ շարունակում է թանկանալ հեղուկ վառելիքը։
Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ասում է, որ այս պահին ունենք
կայուն վիճակ, սակայն այս տատանումների հետևանքով մի շարք տնտեսվարողներ մեծ կորուստներ
ունեն։
«Սա իր հետ էապես նվազեցրեց բացասական սպասումները, սակայն հետևանքներն
ակնհայտ են։ Բազմաթիվ քաղաքացիներ, ինչպես նաև փոքր ու միջին տնտեսվարող սուբյեկտներ՝
այդ լարված իրավիճակում չկողմնորոշվեցին և ունեցան էական կորուստներ»,-այս մասին
ABC Media-ի հետ զրույցում նշել է տնտեսագետը։