Աշխարհի ամենամեծ գետի մակարդակը կտրուկ նվազել է. աննախադեպ երաշտ՝ Բրազիլիայում
Հսկայական վտակները, որոնք սնուցում են մոլորակի ամենամեծ գետը՝ Ամազոնը, կտրուկ նվազում են: Բրազիլիան ներկայումս ապրում է իր ամենածանր երաշտը 1950 թվականից ի վեր, ըստ Cemaden-ի՝ երկրի բնական աղետների մոնիտորինգի կենտրոնի:
Բրազիլիայում ծայրահեղ երաշտի երկրորդ տարին է: Երկրի գրեթե 60%-ը տուժել է, որոշ քաղաքներում, ներառյալ մայրաքաղաք Բրազիլիայում, ավելի քան 140 օր անընդմեջ անձրև չի եկել:
Փորձագետներն ահազանգում են, որ դա տարածաշրջանի համար կարող է աղետալի լինել և հանգեցնել կենսաբազմազանության ոչնչացման: Տարածքը վերածվում է կլիմայի փոփոխության կարևոր բուֆերի:
Անցյալ ամիս արված լճի լուսանկարները ցույց են տալիս, որ այն կտրուկ նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ և շարունակել է նվազել: Դա նպաստում է ջրի կրիտիկական պակասին և ազդում տեղական էկոհամակարգերի վրա:
Անցյալ տարի պատմական երաշտի և ջրի ռեկորդային բարձր ջերմաստիճանի ժամանակ լճում սատկած 200 դելֆին է հայտնաբերվել, և փորձագետները վախենում են, որ այս տարի պատմությունը կկրկնվի:
Հետևանքները խիստ են տեղի բնակիչների համար, ովքեր ապավինում են գետերին սննդի, դեղորայքի, ապրուստի միջոցների և տրանսպորտի համար: