Արևմտյան երկրները ցանկանում են նվազեցնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը. Bloomberg
Արևմտյան երկրները ներկայումս փորձում են պատճառ գտնել Ուկրաինային հատկացվող ֆինանսական օգնությունը նվազեցնելու համար․ գրում է Bloomberg-ը։
«Արևմտյան շատ երկրներ արդեն պատճառ են փնտրում Ուկրաինայի համար նախատեսված միջոցները կրճատելու համար»,- ասված է նյութում:
Ըստ հոդվածի՝ այդ երկրներից մեկը Գերմանիան է։ Հոդվածում ընդգծվում է, որ Գերմանիայի կառավարությունը նախատեսում է 2025 թվականին կրճատել Կիևին աջակցելու հետ կապված պետբյուջեի ծախսերը։