
ԱՄՆ միակ նպատակը Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատումն ու արցախահայերի իրավունքների պաշտպանությունն են․ Պետքարտուղարություն
ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանել
է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե «Վաշինգտոնը, առաջնորդվելով իր
աշխարհաքաղաքական հավակնություններով, միջամտում է Հարավային Կովկասի գործերին»:
«Հարավային Կովկասում ԱՄՆ-ի միակ նպատակը Հայաստանի և Ադրբեջանի
հարաբերություններում տևական խաղաղության և կայունության ապահովումն է և, իհարկե, Լեռնային
Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքների և իրավունքների պաշտպանության ապահովումը»,-ասել
է Միլլերը։