Բաքվի կողմից գերեվարված բոլոր անձինք պետք է ազատ արձակվեն միջազգային ճնշման ներքո․ Արտակ Բեգլարյան
Լավ է, որ Բաքվի գերությունից 32 հայ վերադարձավ հայրենիք, բայց
այնուամենայնիվ, առնվազն 23 հաստատված բանտարկյալ դեռ այնտեղ է․ այս մասին X-ի իր միկրոբլոգում
գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Նրանցից 14-ը քաղաքացիական անձինք են, որոնք գերեվարվել են ինչպես
2020-ին, այնպես էլ 2023-ին։ Կարծում եմ՝ 20-ն Արցախից են։ Նրանք բոլորը պետք է ազատ
արձակվեն միջազգային ճնշման ներքո»,-գրել է նա։