26 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
3.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նիկոլը խաղում է անայլընտրանք, խոսում՝ ինչ մտքին կգա, իսկ դրա հետևանքը զոհերն են ու հայրենիքի կորուստը․ Վահե Հովհաննիսյան

Նիկոլը խաղում է անայլընտրանք, խոսում՝ ինչ մտքին կգա, իսկ դրա հետևանքը զոհերն են ու հայրենիքի կորուստը․ Վահե Հովհաննիսյան

Արցախը հանձնելուց հետո Նիկոլը կարողանում է հանգիստ հարցազրույցներ
տալ, ասել՝ մտքին ինչ փչում է, ամեն անհեթեթություն․ գրել է «Այլընտրանքային նախագծերի խմբի»
անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Ինչո՞ւ է այդպես. որովհետև դիմացը դատարկություն է։ ՄԵԿ հոգին
հազարամյակների պատմությունը ունեցող ժողովրդին սարքեց անձայն, անուժ հոտ։

Նիկոլը խաղում է անայլընտրանք, անում է՝ ինչ ուզում է, խոսում է՝
ինչ մտքին կգա, թքած՝ իրականության ու հետևանքների վրա։ Իսկ հետևանքը, որպես կանոն,
զոհերն են ու հայրենիքի կորուստը։

Բայց դա այդպես է, որովհետև դիմացը լուրջ համակարգ չկա՝ ո´չ ընդդիմություն,
ո´չ առաջնորդ, ո´չ կազմակերպված հանրություն, ո´չ առաջադեմ մտավորակություն, ո´չ պատվախնդրությունից
եռացող երիտասարդություն։ Կա անտարբերություն և կա լռություն՝ անձնական շահի, անձնական
գույքի համար»,-գրել է Հովհաննիսյանը։

Քաղաքագետը նշել է, որ Արցախ հանձնելուց հետո ոչ մեկը ոչինչ չի
արել, լուռ է անգամ 400 հազար ձայն ստացած ընդդիմությունը։

«Լուռ են իրենց առաջնորդ կարգածները, Արցախի անունով կայացածները,
Արցախի անունով խոշոր կապիտալի տեր դարձածները։ Ի դեպ՝ վերջիններս պարտք են Արցախին
ու արցախցիներին»,-գրել է Վահե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ այն նույն 15-20 հոգին, որ ամեն օր հակադարձում են
Նիկոլին ու փորձում փոխել, շրջել հանրային օրակարգը, անհատներ են և չեն կարող փոխել
խաղի կանոնը։

«Մինչև Նիկոլի մյուս հարցազրույցը պիտի ձևավորենք նոր հարթակ իրական
գործիչներից, ներառյալ՝ նշված 15-20 հոգին, ներառյալ՝ ԱԺ կարգին պատգամավորները, այլ
լուրջ դեմքեր, որ սկսենք դինամիկ փոխել մթնոլորտը։ Փոփոխությունների պլատֆորմ՝ հիմքում
ունենալով Արցախի տեսլականը և իրական խաղաղության հստակ ուրվագիծը»,-գրել է նա։