
ՌԴ և Իրանի արտգործնախարարները կողմ են «3+3» ձևաչափով աշխատանքի արագ վերսկսմանը
Իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության
արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև։
Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել
մերձավորարևելյան ներկայիս օրակարգի շուրջ՝ շեշտը դնելով պաղեստինա-իսրայելական հակամարտության
սրման վրա։
Քննարկվել է նաև մեր տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Նախարարները
հանդես են եկել Հարավային Կովկասի համար «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի
շրջանակներում համատեղ աշխատանքի արագ վերսկսման օգտին։
Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության փոխադարձ հետաքրքրություն
ներկայացնող մի շարք հարցերի։