
Իսրայելում զոհերի թիվն անցել է 1,200-ը, Գազայի հատվածում՝ 950-ը
Իսրայելի դեմ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակման հետևանքով զոհվել
է 1200-ից ավելի իսրայելցի․ տեղեկացրել է Իսրայելի պաշտպանական
ուժերի խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսը:
Նշվում է, որ զոհերի մեծամասնությունը խաղաղ
բնակիչներ են:
Գազայի հատվածում Իսրայելի պատասխան գործողությունների
հետևանքով զոհվել է 950 մարդ․ վիրավորների թիվն անցել է 5000-ը։ Զոհերի
թվում հարյուրավոր երեխաներ կան։