26 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելի մի շարք գործողություններ հակասում են միջազգային իրավունքին․ Բորել

Իսրայելի մի շարք գործողություններ հակասում են միջազգային իրավունքին․ Բորել

Իսրայելն ունի պաշտպանվելու
իրավունք, սակայն Գազայում նրա մի շարք գործողություններ հակասում են միջազգային իրավունքին:
Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր
ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Օմանում ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպումից հետո։
Արտահերթ նիստը հրավիրվել էր իսրայելապաղեստինյան հակամարտության սրման կապակցությամբ։

«Իսրայելի մի շարք գործողություններ, ինչպիսիք են Գազայում
ջրամատակարարման դադարեցումը և էլեկտրաէներգիայի անջատումը, սննդի մատակարարման դադարեցումը,  հակասում են միջազգային իրավունքին։ ՀԱՄԱՍ-ի գործողություններին
տրված արձագանքն անհրաժեշտություն է առաջացրել հիշեցնել միջազգային իրավունքին հավատարիմ
մնալու անհրաժեշտության մասին»,- ասել է Բորելը։