26 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
3.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Թաթոյան» հիմնադրամը  հայ զինծառայողների ընտանիքներին Ադրբեջանի պատճառած հոգեկան տառապանքների վերաբերյալ զեկույց է ներկայացրել

«Թաթոյան» հիմնադրամը հայ զինծառայողների ընտանիքներին Ադրբեջանի պատճառած հոգեկան տառապանքների վերաբերյալ զեկույց է ներկայացրել

«Թաթոյան» հիմնադրամը
զեկույց է ներկայացրել Հայ զինծառայողների ընտանիքներին Ադրբեջանի պատճառած հոգեկան
տառապանքների վերաբերյալ։ Զեկույցում մասնավորապես ասվում է․

«Ադրբեջանը դիտավորությամբ հոգեկան տառապանքներ է պատճառել հայ զինծառայողների մայրերին,
քույրերին և նրանց ընտանիքների մյուս անդամներին: Այդ մասին մեր նոր զեկույցը` փաստերով:
Շնորհակալություն զինծառայողների ընտանիքներին` աջակցության համար:

 Հայաստանի և Արցախի
դեմ Ադրբեջանի սանձազերծած 2020թ. 44-օրյա և 2022թ. սեպտեմբերի 13-14 պատերազմների
ընթացքում ադրբեջանական զինված ուժերը կատարել են բազմաթիվ պատերազմական հանցագործություններ,
այդ թվում՝ ռազմագերիների և քաղաքացիական անձանց խոշտանգումներ, արտադատական սպանություններ։
Դրանց հիմքում այդ երկրի իշխանության հայատյացության և թշնամանքի, ֆաշիստական շարունակվող
քաղաքականությունն է։

 Արհեստական քրեական
հետապնդումներով և շինծու դատական ակտերով մինչ օրս՝ Ադրբեջանը չի վերադարձնում հայ
ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Այդ կերպ Ադրբեջանի իշխանությունը մտադրված
հոգեկան տառապանքներ է պատճառում հայ ընտանիքներին թե’ Արցախում, թե’ Հայաստանում։

 Այս զեկույցը քննարկում
և իրավական գնահատական է տալիս ադրբեջանական այդ հանցավոր արարքներին։ Օրինակ՝ ադրբեջանական
զինծառայողները խոչընդոտել են որոնողական աշխատանքներ, թաքցվել և չեն վերադարձվել զինծառայողների
մարմիններ և այլն։

 «Facebook»,
«Twitter», «TikTok» և այլ սոցիալական ցանցերում ադրբեջանական օգտահաշիվներով, թիրախավորելով
հայկական լսարանը, տարածվել և անմիջապես ընտանիքներին են ուղարկվել իրենց ընտանիքների
զինծառայող անդամների լուսանկարները սպանված և խոշտանգված վիճակում։

 Ուսումնասիրությունների
հաստատում են, որ նշված հանցանքները խրախուսվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից։
Դրանք նպատակ ունեն ծանր հոգեբանական ցավ պատճառել ընտանիքներին և պահպանել լարվածությունը
հայ հասարակությունում։ Սույն զեկույցի մշակման աշխատանքները ներառել են նաև հարցազրույցներ
զինծառայողների ընտանիքների հետ և անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրություններ։

 Երախտագիտություն ենք հայտնում զինծառայողների ընտանիքներին
զեկույցի կազմման աշխատանքներին աջակցության համար։ Սույն զեկույցը մշակվել է Իրավունքի
և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի կողմից, որին մասնակցել են նաև ԱՄՆ փաստաբաններ
Կարօ Ղազարեանը և Գառնիկ Քերքոնեանը»։