Ինչպես երևանցիների ընդամենը 9 տոկոսի քվեն ստացած Տիգրան Ավինյանը դարձավ քաղաքապետ։ Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Երևանի ավագանու կազմում ընդգրկվեց 5 քաղաքան ուժ։ Քաղաքացիական պայմանագիր 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»-ը՝ 14, «Մայր Հայաստան» դաշինքը՝ 12, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 8, իսկ «Հանրային ձայնը» 7մանդատ։ Ավագանու անդրանիկ նիստն այսօր էր․ քաղաքապետ ընտրելու համար քվորում էր պետք, քվորում ունենալու համար՝ ավագանու 65 անդամներից 33-ի ներկայությունը։ Քվորումն ապահովեցին երեք քաղաքական ուժերը, «Միացյալ Հայաստան» դաշինքն ու «Ազգային առաջընթացը» բոյկոտեցին նիստը։ Մանրամասները ռեպորտաժում։