Հայաստան տեղափոխված 32 հայ գերիներից ոչ մեկը քաղաքացիական բուժկենտրոն չի տեղափոխվել․ Անահիտ Ավանեսյան
Ադրբեջանից Հայաստան տեղափոխված 32 հայ գերիներից ոչ մեկը քաղաքացիական
բուժկենտրոն չի տեղափոխվել. այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել
է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մուրացան» հոսպիտալում իրականացվել է նախնական բժշկական հետազոտություն։
Այս պահին քաղաքացիական բուժկենտրոններ տեղափոխված անձինք չկան, դրա կարիքը չի եղել»,–
ասել է Ավանեսյանը։