
Հասունացել է պահը, որ Հայաստանն ու Ադրբեջանն ավարտեն գերիների փոխանակման գործընթացը՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով․ Զախարովա
Ռուսաստանն
ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը ավարտին
կհասցվի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
«Պահվող անձանց նկատմամբ ցանկացած իրավիճակում պետք է կիրառվեն մարդասիրական իրավունքի
նորմերը։ Մենք մեր հերթին բազմիցս կոչ ենք արել գործընկերներին երկկողմ և եռակողմ ձևաչափերում
ավարտին հասցնել գերիների փոխանակումը՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Մեր կարծիքով՝
այժմ դրա համար լավ պայմաններ են հասունացել։ Հուսով ենք, որ այս հարցը հաջողությամբ
կլուծվի»,- ասել է Զախարովան։