Զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա համածառայակիցը
ՀՀ քննչական կոմիտեի
զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն
է իրականացվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից համածառայակցի առերևույթ
սպանության դեպքի բոլոր հանգամանքները:
ՀՀ ՊՆ ՌՈ-ից հաղորդում
է ստացվել 2023թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ զորամասի պահպանության շրջանի՝ հարավարևելյան
ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից
ինքնաձիգից կրակոց արձակելու և գլխի շրջանում ստացած մահացու վիրավորման հետևանքով
համածառայակից, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Նազարյանի
մահանալու վերաբերյալ։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական
օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կատարված քննչական
գործողությունների արդյունքում նշված հանցավոր արարքն առերևույթ կատարելու անմիջականորեն
ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով նշված համածառայակիցը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է։