21 Դեկ
2024
5.4° c ԵՐԵՎԱՆ
5.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բորելը հայտարարել է մերձավորարևելյան հակամարտության հարցում  ԵՄ-ի շարքերում միասնության բացակայության մասին

Բորելը հայտարարել է մերձավորարևելյան հակամարտության հարցում ԵՄ-ի շարքերում միասնության բացակայության մասին

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է համայնքում մերձավորարևելյան հակամարտության հարցում միասնության բացակայության մասին:  Այս մասին նա հայտնել է իսպանական RTVE հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Կան երկրներ, որոնք հասկանալի պատմական պատճառներով պատրաստ են Իսրայելին տրամադրելու ոչ միայն զենք, այլ նաև ամենաթողություն նրա պաշտպանական կամ հարձակողական գործողություններում», – նշել է նա:

Միևնույն ժամանակ Ժոզեպ Բորելը նախազգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության հետագա սրումը կարող է հանգեցնել նավթի գների բարձրացման։

«Բոլորը գիտեն, որ անհրաժեշտ է փորձել խուսափել հետագա էսկալացումից…. Իրանի կողմից լուրջ հարձակում է եղել Իսրայելի դեմ, և մենք չգիտենք դրա հետևանքները, և կարելի է ակնկալել, որ Իսրայելը կպատասխանի», – ասել է Բորելը։

Դիվանագետի խոսքով՝ դա կարող է «տարածաշրջանը ներքաշել մեծ հակամարտության մեջ և դա, բնականաբար, կազդի նավթի գների վրա»։

«Նեթանյահուի կառավարությունը չի լսել ոչ մեկի ձայնը, – ասել է դիվանագետը: – Միջազգային հանրության խնդրանքը, որ ներխուժում չլինի Լիբանան, հաշվի չառնվեց, ինչպես որ խնդրանքը՝ չմտնել Գազայի քաղաքներ»։