Երևանի «Նոան» hաղթանակով է մեկնարկում Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում
Հայաստանի փոխչեմպիոն «Նոա» Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում Երևանի Վազգեն Սարգսյանի «Հանրապետական» ստադիոնում ընդունեց չեխական «Մլադա Բոլեսլավին» հաղթեց 2-0 հաշվով։
Առաջին խաղակեսն անցավ հայկական ակումբի շոշափելի առավելության պայմաններում, այնուամենայնիվ, թիմերը ընդմիջման գնացին գոլազուրկ արդյունքի պայմաններում։
Երկրորդ կեսի մեկնարկում ավելի ակտիվ էին հյուրերը, սակայն ամեն ինչ փոխվեց 58-րդ րոպեին, երբ «Նոային» առաջ մղեց Մաթեուս Այասը։ Բրազիլացի ֆուտբոլիստը խփեց «Նոայի» պատմության առաջին գոլը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում։
Մեր թիմի առավելությունը 76-րդ րոպեին կրկնապատկեց Վիրջիլ Պինսոնը, որը կատարած ասիսիտին ավելացրեց նաև խփած գոլ։
«Նոան» պատմության մեջ առաջին հաղթանակը տարավ եվրագավաթային մրցաշարի եզրափակիչ հատվածում։
Ռուի Մոտայի գլխավորած թիմը մրցաշարում հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 24-ին՝ Վիեննայում հյուրընկալվելով ավստրիական «Ռապիդի» դեմ։