ԱՄՆ-ն 1,2 միլիարդ դոլար կծախսի Իրանի հարձակումներից հետո զինանոցները համալրելու համար․ Bloomberg
Պենտագոնից մոտ 1,2 միլիարդ դոլար կպահանջվի Կարմիր ծովում տեղակայված ռազմանավերը պահպանելու և հրթիռները լրացնելու համար, որոնք օգտագործվում են Իրանի և ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հարձակումները կանխելու համար. հայտնել է Bloomberg-ը՝ հղում կատարելով բյուջետային փաստաթղթերին։
Բացի այդ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պահանջում է 276 մլն դոլար լրացուցիչ SM-6 բալիստիկ հրթիռներ և 57,3 մլն դոլար՝ Tomahawk թևավոր հրթիռներ գնելու համար։
Հարցումը վերաբերում է «Պաշտպանության դեպարտամենտի ծախսերին ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտում՝ կապված Իսրայելի իրավիճակի կամ տարածաշրջանում թշնամական գործողությունների հետ, որոնք անմիջականորեն կապված են Իսրայելի իրավիճակի հետ», – մեջբերել է գործակալությունը։