26 Դեկ
2024
-1.1° c ԵՐԵՎԱՆ
0.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեր խաղաղապահների հետ կապված հիմնարար հարցերը քննարկվում են Բաքվի հետ. Զախարովա

Մեր խաղաղապահների հետ կապված հիմնարար հարցերը քննարկվում են Բաքվի հետ. Զախարովա

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մի շարք մշտական և ժամանակավոր
դիտակետեր արդեն փակվել են, մեր խաղաղապահների հետ կապված հիմնարար հարցերը քննարկվում
են Բաքվի հետ. ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան

Ըստ Զախարովայի՝ Լեռնային
Ղարաբաղում լրջորեն փոխվել են պայմանները, որոնցով 2020-ին տեղակայվել էր ռուսական
խաղաղապահ զորակազմը այդ պատճառով ռուս խաղաղապահների
գործունեությունը կադապտացվի նոր պայմաններին.  

«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում վերջին մեկ տարվա ընթացքում կտրուկ
փոխվել է. 2022 թվականի հոկտեմբերին Հայաստանի վարչապետը Պրահայում ԵՄ հովանու ներքո
անցկացվող գագաթնաժողովում Լեռնային Ղարաբաղը ճանաչել է որպես ադրբեջանական տարածք
և իր դիրքորոշումը վերահաստատել այս տարվա մայիսին և հունիսին Բրյուսելի գագաթնաժողովներում»,-
հավելել է Զախարովան։