11 Ապր
2026
13° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Առաջիկա օրերին Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցակետերի թողունակությունը կնվազի

Առաջիկա օրերին Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցակետերի թողունակությունը կնվազի

2024 թվականի հոկտեմբերի 3-ից ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունն անցել է ռոտացիոն սկզբունքով աշխատանքների իրականացմանը, ինչով պայմանավորված, հնարավոր է՝ առաջիկա օրերին որոշակիորեն կնվազի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցման կետերի թողունակությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Պետական եկամուտների կոմիտեն։

«Կոմիտեի կողմից տարվում են համապատասխան աշխատանքներ՝ նշված մաքսային անցման կետերում բնականոն աշխատանքի ապահովման ուղղությամբ»,-ասվում է հայտարարության մեջ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026